
«ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ
Հունիսի 18-ին ԱԺ-ում նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանն իր ելույթում նշել էր. «ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է»:
Բաղադրություն
- Հասկացությունների նենգափոխում
- Երկիմաստ հասկացության կիրառում
- Բովանդակային բանավեճի բացակայություն
- Ոչ բովանդակային քննադատություն

ԱԲՈՎՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ, Երկրապահ կամավորության միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության տարբեր խմբերի կողմից...
Բաղադրություն
- Երկակի ստանդարտներ
- Փաստերի և հասկացությունների խեղաթյուրում

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆՈՎ (ՄԱՍ 3). ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՐԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Անցած երկու տասնամյակում Հայաստանում ավանդույթ է ձևավորվել քաղաքական գործիչների սեռական կողմնորոշումը քննադատության թիրախ դարձնելը:
Բաղադրություն
- Անհիմն մեղադրանքի հնչեցում
- Սեռական կողմնորոշման շահարկում
- Փոքրամասնությունների իրավունքներին ուղղված հակաքարոզչություն

ԱՐԺԵՔԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ԳՐԱՔՆՆԻՉՆԵՐԸ. ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ «ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՈՒ «ԱԶԳԱՅԻՆ» ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ԾԻՐՈՒՄ
Հունիսի 1-ին «Հպարտ» երիտասարդական շարժումը բողոքի ակցիա իրականացրեց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» գրասենյակի առջև, որն ուղղված էր «այլասերումից» հայ երեխաների պաշտպանությանը:
Բաղադրություն
- Մասը որպես ամբողջ ներկայացնելը
- «Հակազգային»-ով պիտակավորում

«ՏԵՍԱԿԻ» ՇԱՀԱՐԿՄԱՆ՝ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 25-ին Ռ. Քոչարյանի՝ 5TV-ին տված հարցազրույցը սոցիալական ցանցերում և հայաստանյան լրատվական կայքերում լայն քննարկումների և մեկնաբանությունների առիթ հանդիսացավ:
Բաղադրություն
- «Տեսակ» բառի շահարկում
- «Տեսակ» հասկացության կամայական ձևակերպում
- Արցախի հայության շրջանում հակահայաստանյան տրամադրությունների հրահրման փորձ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ «ԴԱՏԱՎՈՐԻ» ԵՎ «ԱՆԴԱՄԻ» ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ (ՄԱՍ 1)
Հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երդմնակալության ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:
Բաղադրություն
- Իմաստային կեղծ նույնարժեքության կիրառում
- Սոփեստական եզրահանգումներ
- Իրավաբանական հասկացույթների կամայական մեկնաբանություններ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԹԵԶԻ ՇՈՒՐՋ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը նկատելի դարձրեց դատական իշխանության մեջ առկա ճգնաժամի որոշ առանձնահատկություններ:
Բաղադրություն
- Իշխանության թևերի անկախության թեզի շուրջ մանիպուլյացիաներ

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՇԱՀԱՐԿՄԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Հունիսի 6-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բռնության քարոզ հնչեցնող ուժերին «ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված հասցնելու» վերաբերյալ իրավապահ մարմիններին տված հանձնարարականը հանրության շրջանում լայն արձագանք ստացավ:
Բաղադրություն
- Անհիմն մեղադրանքի հնչեցում
- Խոսքի ազատության շահարկում
- Ատելության խոսք
- Դեմագոգիա