
Ոչ վերբալ քաղաքական շահարկումներ. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դավիթ Շահնազարյանը հայաստանյան քաղաքական կյանքում ամենաակտիվ գործիչներից մեկն է, որը հաճախ է հանդես գալիս մամուլի ասուլիսներով, և կարելի է ասել՝ տարբեր լրատվամիջոցների համար նախընտրելի բանախոս-հյուրերի ցանկում է:
Բաղադրություն
- Ոչ վերբալ շահարկման միջոցներ

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ»
Ժամանակակից Հայաստանի հանրային դիսկուրսում, բազմաթիվ նախագծերի և հիմնահարցերի քննարկման այսպես ասած՝ հանգուցալուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վկայակոչվում է «միջազգային փորձը», որը զանգվածային գիտակցության մեջ ընկալվում է որպես «հավաստիության» կամ «հիմնավորվածության» չափանիշ:
Բաղադրություն
- Հասկացության ծավալի ընդլայնում
- Կամայական մեկնաբանում
- Թերասություն

ԿԱՌԱՎԱՐՈՂ ՈՒԺԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Հետհեղափոխական իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք Ամուլսարի հարցում կենտրոնական գործոն են համարում փորձաքննության արդյունքները, որն իրականացվում է ELARD կազմակերպության կողմից՝ քրեական գործի շրջանակներում:
Բաղադրություն
- Մի շարք փորձագետների/գիտնականների բացասական եզրակացությունների անտեսում:
- Ենթադրություն, որ մեկ այլ փորձագիտական եզրակացություն կարող է լինել անթերի և անսխալական, տալ «անառարկելի» պատասխաններ «բոլոր» հարցերին:
- ՀՀ օրենսդրության որոշ խախտումների մասին քննարկման բացակայություն:
- Ջերմուկ խոշորացված համայնքի դիրքորոշման անտեսում:
- Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային և տուրիստական կենտրոնի վրա բացասական սոցիալ-տնտեսական ազդեցության բարձր հավանականության անտեսում:

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ. «ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ԿԵՂԾ ՆՄԱՆԱԿՈՒՄ
Թավշյա հեղափոխության թողած հետքերից մեկը, այսպես ասած՝ «փողոց փակելու» միջոցով բողոք արտահայտելու ակցիան է: Որպես փողոցային բողոքի ձև, այն Հայաստանում նորություն չէ...
Բաղադրություն
- Երկու ոչ համարժեք երևույթների նույնականացման փորձ
- Բռնի և խաղաղ անհնազանդության ձևերի նույնականացման փորձ
- Հասարակական կարևորության խնդրի ստորադասում «տուն պահելու» խնդրին

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԲԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Հուլիսի 15-ին «Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ»:
Բաղադրություն
- Իրավական քննարկման խեղաթյուրում
- Կեղծ իրավական համազորություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ VS ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ. ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ «ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ»
Դեռևս հուլիսի սկզբին լրագրող Լյուսի Քոչարյանը մեկնարկեց «Բռնության ձայն» շարքը, որտեղ ներկայացվում են բռնության ենթարկված անձանց (երեխաներ, կանայք, տղամարդիկ) պատմություններ:
Բաղադրություն
- Կեղծ հակադրությունների ստեղծում ու շահագործում
- Բացասական կոննոտացիա ունեցող բառի շահարկում
- «Գենդեր» եզրույթի սխալ մեկնաբանում

«ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԹԵԶԸ
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, բնականաբար, ձևավորվել են հանրային մեծ սպասումներ: Զանգվածային գիտակցության մեջ այդ ակնկալիքների «հիմա և այստեղ» իրականացման հետ է ասոցացվում հեղափոխության արդարացվածությունը և շարունակականությունը:
Բաղադրություն
- Անհիմն ընդհանրացում
- Անալոգիայի (համանմանության) սխալ կիրառություն

«ԵՐՐՈՐԴԻ» ԵՐՐՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Հայաստանում քաղաքական ուժերի վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումները մշտապես եղել են քաղաքական կուսակցությունների շահարկումների առարկա, և 2019թ. մայիսին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (այսուհետ՝ ՄՀԻ) հարցումների արդյունքների հրապարակումը ևս զերծ չմնաց այդ միտումից:
Բաղադրություն
- Հերյուրանք և անհիմն մեղադրանքներ
- Չփաստարկված դատողություններ
- Հանրային կարծիքի շահարկում /կեղծ դատողությունների միջոցով հանրությանը մոլորեցնելու փորձ/