
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
24․07․2020թ․կայացած մամլո ասուլիսում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Ա․ Մովսիսյանը, անդրադառնալով հանրակրթական հաստատություններում Հայոց պատմությանը (այսուհետ՝ ՀՊ) վերաբերող առարկայական նոր չափորոշիչների նախագծին, ասաց․․․
Բաղադրություն
- Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
- Կեղծ ենթադրություն
- Հասկացության բովանդակության սահմանափակում
- Անհամեմատելի երևույթների համեմատում
- Լսարանին անհիմն պնդումների վերագրում

ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ «ՋՐԵՍ»
Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսը՝ 2018թ․ «թավշյա հեղափոխությունից» ի վեր։ Թեպետ ասուլիսում հնչեցին բազմաթիվ վիճելի թեզեր, որոնք կարող են որպես էմպիրիկ օրինակ ծառայել խոսքի և մտքի աղճատման տարբեր տեսությունների համար, սակայն այս հոդվածի հիմնական նպատակն է անդրադառնալ Սերժ Սարգսյանի ասուլիսի, ավելի շուտ ասուլիսների շարքի համար ընտրված մարտավարությանը։
Բաղադրություն
- Կեղծ երկընտրանքի (հակասության) ստեղծում
- Միտումնավոր մոլորություն
- Քաղ (պտղաքաղ, cherry-picking / card-stacking)
- Համատեքստի ժխտում

ԴԱՎԱԴՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՎԻԴԸ
Նախորդ հոդվածում քննարկել էինք դիմակներ դնելու կառավարության որոշման դեմ որոշակի շրջանակների հակաքարոզչության պատճառներն ու քաղաքական թաքնված նպատակները, որոնք հաջողությամբ քողարկվել էին «բժիշկ» դրական կոննոտացիա ունեցող բառի և «բժշկի» մասնագիտության վերաբերյալ հեղինակության հետևում։
Բաղադրություն
- Էմոցիայի շահարկում
- Անհիմն պնդում և ապատեղեկատվություն

ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ
Օգոստոսի 8-ին Ազատություն ռադիոկայանը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը՝ սպառնալով նրանց ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել» և այլն։
Բաղադրություն
- Պիտակավորում
- Էմոցիայի շահարկում
- Աջ ծայրահեղական պոպուլիզմ
- Անհիմն պնդումներ

ՀԱՅԵԼԱՅԻՆ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ
Շուրջ 10 ամիս է ինչ սոցիալական մեդիայում և համացանցում թեժ քննարկման առարկա է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրի հարցը:
Բաղադրություն
- Հայելային շահարկման կիրառում
- Անհիմն, անիրատեսական պնդումներ
- Բուն նպատակի սքողում կամ մեղմացում (էվֆեմիզացիա)

ՀԱՅ – ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ
Հայ-ռուսական հարաբերությունների մասին Հայաստանում չեն խոսում միայն ծույլերը՝ չնայած վերջին երկու տարում նրանք էլ են լծվել վերլուծության պատասխանատու գործին։
Բաղադրություն
- Երկու տարաբովանդակ հասկացության բովանդակային նույնականացում
- Առանձին ճշմարիտ դրույթների վրա անհիմն պնդումներ

ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ԹԵԶԵՐԸ
Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները ընդդիմության կողմից մեղադրվել են թալանի ու կոռուպցիայի մեջ։ Բացառություն չեն նաև գործող իշխանությունները․․․
Բաղադրություն
- Կիսաճշմարտություն
- Կեղծ նույնացում

ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵԴԻԱ ԴԱՇՏՈՒՄ. ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ
«Պիտակավորում» հնարքի կիրառման հիմնական նպատակն է լսարանին համոզել առանց փաստերը հաշվի առնելու որևէ եզրակացություն ընդունել....
Բաղադրություն
- Պիտակավորում
- Էմոցիայի շահարկում
- Կեղծ պատճառահետևանքային կապ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ ԵՎ «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ
Վերջին ամիսներին զանգվածային լրատվության և սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում առավել հաճախ քննարկվող թեմաներից մեկը հանրակրթական առարկայացանկից Հայ եկեղեցու պատմության․․․
Բաղադրություն
- «Պատմության» մասին հանրային (ոչ փորձագիտական) կարծրատիպերի շահարկում
- Տրոյական ձիու հնարքի կիրառում («Պատմություն» հասկացության օգտագործմամբ պատմական գիտելիքին ուղղակիորեն չառնչվող գիտելիքների մատուցում և քարոզչության իրականացում):