ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԹՎԵՐՈՎ
Հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով գնաճի ցուցանիշին՝ նշել էր․«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմելէ 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգի չէր, բայց կառավարությունը և Կենտրոնական բանկը կարողացան հասնել գնաճի զսպմանը»:
Բաղադրություն
- Ոչ ճիշտ ցուցանիշի ներկայացում
- Հանրության համար զգայուն թեմայի միակողմանի ներկայացում
- Գնահատականի ներկայացում իբրև բացարձակ ճշմարտություն` առանց համապատասխան մասնագիտական հիմնավորման

«ԾԻԾԱՂԵԼԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Հունվարի 28-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Ռ. Քոչարյանին և այլոց առաջադրած մեղադրանքին՝ նշել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, ձեր համար էլ է երևի ծիծաղելի (…) Ո՞նց եք պատկերացնում, ասենք էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ: Ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդը ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»։
Բաղադրություն
- Քրեական մեղադրանքի պիտակավորում
- Իրավական հասկացության ոչ ռելեվանտ մեկնաբանում
- Արհեստականորեն դիմացինին ապրումակից ներկայացնելու հնարք

ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ «ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը հունվարի 26-ին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել․ «(...) Իմ տպավորությամբ` հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։ Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է» ։
Բաղադրություն
- Պիտակավորում
- Էմոցիայի շահարկում
- Բինար հակադրությունների ստեղծում ու դրանց շահագործում
- Հասկացությունների միջև կեղծ տրամաբանական կապի ստեղծում
- Անհիմն մեղադրանքի ակնարկ

ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ
ԱԺ-ում հնչած աղմկահարույց ելույթներից, հատկապես, հիշարժան էր ԲՀԿ-ական Արման Աբովյանի բուռն արձագանքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։
Բաղադրություն
- Էմոցիայի շահարկում
- «Ադրբեջանցիների ջրաղաց» հնարք
- Քաղաքական հարցի ապաքաղաքականացում

«ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Հոկտեմբերի 22-ի Ն. Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը Ի. Ալիևի հետ մի շարք հարցեր էր առաջացրել հայաստանյան մեդիա միջավայրում: Մասնավորապես՝ շատերին հետաքրքրում էր, թե հանդիպման ընթացքում ինչի մասին են խոսել երկրների առաջնորդները: Եվ չնայած հարցն ինքնին լեգիտիմ է, այնուամենայնիվ, Դետեկտորը նկատել է, որ մի շարք քննարկումներում՝ հարցի բարձրացման ձևի և արվող հետևությունների մեջ առկա են որոշ մանիպուլյացիոն տարրեր։ Շատ դեպքերում քննարկման մասնակիցներն իրենց պնդումները կառուցել են կեղծ պատճառահետևանքային կապերի, անհիմն ենթադրությունների և էմոցիոնալ շահարկումների վրա։
Բաղադրություն
- Էմոցիայի շահարկում
- Կեղծ պատճառահետևանքային կապ
- Կանխակալություն և կողմնապահություն
- Ոչ փաստարկված, ենթադրությունների վրա հիմնված մեղադրանքներ

ՊԱՐԳԵՎԱՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵԿ-Ի ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Հունվարի 19-ին լրատվամիջոցներից մեկը տպագրեց հոդված՝«ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները» վերտառությամբ։ Այդ հոդվածի համաձայն՝ ՊԵԿ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել էին խոշոր գումարներով. օրինակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել էր 8 մլն 55 000, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն. 60 000, ՊԵԿ նախագահի տեղակալը՝ 6 մլն 6000 դրամով և այլն։
Բաղադրություն
- Իրականության մասնակի ներկայացում
- Հասկացույթների մանիպուլյացիա
- Բառախաղ
- Տերմինների համատեքստային անհամազորություն

«ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց դեկտեմբերի 21-ին կալանքից ազատ արձակեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին:
Բաղադրություն
- Էմոցիայի շահարկում
- Հասկացությունների միջև կեղծ տրամաբանական կապի ստեղծում
- Տրամաբանական քննարկման ապախրախուսում

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ՝ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալը բազմաբնույթ սպասելիքներ առաջացրեցին հասարակության բոլոր շերտերում: Քաղաքացիների մոտ ի հայտ եկավ երկար տարիների՝ ոչ արդյունավետ և հակադեմոկրատական կառավարման հետևանքով առաջացած խնդիրները լուծելու հույս ու պահանջ: Այդ պահանջների ու ակնկալիքների շրջանակը գնալով ընդլայնվեց նաև հետևյալ 2 պատճառով.
Բաղադրություն
- Կեղծ պատճառահետևանքային կապ
- Իրականության մասնակի ներկայացում
- Վիճակագրական ցուցանիշների սխալ կամ մասնակի մեկնաբանում

«ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին ՀՀ օրենքի նոր խմբագրմամբ նախագծով նախատեսվում է նախարարությունների թվի կրճատում. նախկին՝ 17 նախարարության փոխարեն, ըստ նախագծի, այսուհետ կգործի 12-ը։ Ընդորում՝ սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը որպես առանձին նախարարություններ, ինչը կհանգեցնի հաստիքների և աշխատողների մեծաքանակ կրճատումների։
Բաղադրություն
- Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա
- Էմոցիայի շահարկում
- Հասկացույթի «բովանդակության» և «ձևի» միախառնում
- Առերևույթ անհիմն «հիմնավորումների» ներկայացում
- Հանիրավի ընդհանրացում