ՍԵՎ PR-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ
Շատ փորձագետների կողմից որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ դիտարկված՝ Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցավ բավականին սուր քաղաքական մեղադրանքների պայմաններում։
ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ առանձապես հատկանշական էին և ԶԼՄ-երում ամենաշատը քննարկվողներից էին «Իմ քայլը» դաշինքին ուղղված՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեղադրանքները: «Իմ քայլը» մեղադրվում էր նախկին իշխանությունների հետ կապ ունենալու, նախկին իշխանությունների գործելաոճը շարունակելու, նրանց գովազդով զբաղվելու ու նրանց քաղաքական դերակատար դարձնելու մեջ։