ԳՆԱՃԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Հովսեփ Պատվականյան

...

Բաղադրություն

  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա

 ԳՆԱՃԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԱԺ ճեպազրույցի ժամին Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, ապա կպատժվեն։ Հայաստանում գնաճի 2.6%-ը վատ ցուցանիշ չէ[1]»։

ԱԺ պատգամավորի պնդումներում ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է մանիպուլյացիոն որոշակի տարրեր։ Մի կողմից, հնչեցնելով վիճակագրական իրականությանը համապատասխանող հայտարարություն, թե գնաճը կազմել է 2.6% և որ գնաճը վերահսկելի է, մյուս կողմից չտալով վերջինիս որակական գնահատական, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ գների բարձրացումն աննշան է և որ իշխանությունները վերահսկում են իրավիճակը՝ թույլ չտալով արհեստական թանկացումներ։

 

Մեր hիմնավորումները.

 

Հրապարակված գնաճային ցուցանիշին որակական գնահատական տալու համար առաջարկում ենք ավելի հստակ հասկանալ դրա հիմքում ընկած մեթոդաբանության առաձնահատկությունները։ Գնաճը Հայաստանում չափվում է սպառողական գների ինդեքսի միջոցով, որը սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների և ծառայությունների՝ իրենց համապատասխան կշիռներով կշռված գների միջին մեծությունն է։ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղում ներկայումս ներառվում է 452 անուն ապրանք-ծառայություն (4000 ապրանք (ծառայություն) –ներկայացուցիչ)[3], որոնց գները պարբերաբար գրանցվում են շուկայում և իրենց կշռին համապատասխան ներառվում են սպառողական գների ինդեքսում։ Հարկ է նշել, որ գների դիտարկումը կատարվում է ամսական մեկ անգամ (յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին կամ 20-ին), բացառությամբ թարմ միրգ, բանջարեղեն, վառելիք (բենզին, դիզելային վառելիք) ապրանքատեսակների, որոնց գնադիտարկումը բոլոր բազային օբյեկտներում յուրաքանչյուր ամսում իրականացվում է 3 անգամ (1-ին, 10-ին և 20-ին)[4]: Պարենային ապրանքների կշիռը Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղում ներկայումս կազմում է 45%, ոչ պարենային ապրանքներինը՝ 23%, ծառայություններինը՝ 32%[5]: Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը վերանայվում է յուրաքանչյուր տարի, համապատասխան տվյալների առկայության և դրանք գնահատելու հնարավորության պայմաններում՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի փոփոխությունը։

Հարցն այն է, որ հաշվարկվում և ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության շրջանակում գնաճի թիրախավորման համար օգտագործվում է գնաճի մի ցուցանիշ, որի հաշվարկումը հիմնվում է միասնական սպառողական զամբյուղի վրա։ Տարբերակում չի դրվում գյուղական տնային տնտեսության ու արտադրության մեջ աշխատողի, ծայրահեղ աղքատի և միջին խավի ներկայացուցչի սպառողական զամբյուղների կառուցվածքի մեջ։ Ծայրահեղ աղքատը դժվար թե օգտագործի տեսաձայնային սարքավորանք, որի գինն իջել է 9%-ով կամ բնակարանի վերանորոգման նյութեր, որոնց գինը նվազել է 5%-ով։ Այսպես, հստակեցնելով նվազագույն սպառողական զամբյուղի կառուցվածքը տարբեր խավերի համար ոչ միայն կշիռների, այլև ապրանքատեսակների առումով՝ հնարավոր կլիներ հաշվարկել գնաճի ավելի իրական ցուցանիշներ տարբեր խավերի համար և թիրախավորել գնաճի այն ցուցանիշը, որը կվերաբերի սոցիալապես անապահով խավին, որն էլ ամենից շատն է տուժում թանկացումների հետևանքով։

ՀՀ գնաճի հաշվարկման հիմքում օգտագործվող նվազագույն սպառողական զամբյուղի կառուցվածքի որակական մեկ այլ թերացում է զամբյուղում ներառված ապրանքների/ծառայությունների սպառման հաճախականությունը։ Զամբյուղում մի կողմից ներառված է ձու (10.1% գնի բարձրացում), կարագ (41% գնի բարձրացում), կարտոֆիլ (28% գնի բարձրացում), որոնք ամենօրյա սպառման ապրանքներ են, մյուս կողմից՝  բնակատեղիների նորոգման ծառայություն (4.7% գնի նվազում), փոշեկուլ և այլ մաքրող սարքեր (4.6% գնի նվազում), կինոսարքավորանք և օպտիկական սարքեր (6.2% գնի նվազում), որոնցից միջին հայ սպառողը տարեկան կտրվածքով հնարավոր է նույնիսկ մեկ անգամ չօգտվի։ Նմանատիպ ապրանքատեսակների ներառումը միասնական սպառողական զամբյուղում բերում է գնաճի վերջնական ցուցանիշի խեղաթյուրմանը, երբ կարագի թանկացումը մասնակիորեն փոխհատուցվում է փոշեկուլի գնի իջեցումով, ձվի թանկացումը՝ կինոսարքավորանքի էժանացումով և այլն։ Հաշվի առնելով, որ նման օրինակները շատ են՝ ստորև բերված Աղյուսակ 1-ում հավաքագրել ենք այն ապրանքները և ծառայությունները, որոնց գները անկում են ապրել 2017 թվականի ընթացքում (2016 թվականի դեկտեմբերի համեմատ)[7]:

 

 

Աղյուսակ 1. 2017 թվականին գնային նվազեցում գրանցած ապրանքները և ծառայությունները

 

2016

2017

 

Դեկ

հունվ

փետ

մար

ապր

մայ

հուն

հուլ

օգ

սեպ

հոկ

նոյ

դեկ

Սպառողական գների ինդեքս

100

102.6

101.7

101.4

102.4

102.1

101.2

98.6

98.2

98.3

99.1

101.1

102.6

Ձուկ` սառեցված

100

100.0

97.1

97.9

96.8

98.0

98.1

96.1

97.9

98.1

98.2

99.0

99.3

Ապխտած ձուկ

100

100.0

98.1

98.7

98.2

97.7

98.6

98.0

98.0

97.9

98.3

98.2

98.9

Մարգարին

100

99.9

99.7

98.3

98.4

97.3

97.1

96.9

96.8

97.0

96.9

97.0

96.5

Սոուսներ, համեմվածքներ

100

100.2

100.6

100.3

99.9

100.1

100.0

100.4

99.9

99.5

99.6

99.3

98.9

Աղ, համեմունքներ և խոհարարական խոտեր

100

99.3

98.7

98.6

98.6

98.6

98.4

98.5

98.8

98.9

98.8

98.4

98.6

Կակաո և շոկոլադե փոշի

100

99.7

100.1

100.1

99.7

99.5

99.1

98.5

98.4

98.4

98.3

98.3

95.8

Գործվածքներ հագուստի պատրաստման համար

100

99.4

98.7

98.3

98.2

98.4

98.0

97.9

97.7

97.7

98.1

98.7

98.9

Գործվածքներ հագուստի պատրաստման համար

100

99.4

98.7

98.3

98.2

98.4

98.0

97.9

97.7

97.7

98.1

98.7

98.9

Աքսեսուարներ

100

98.4

93.9

90.2

90.7

88.1

84.5

81.5

78.5

77.3

84.7

96.3

99.1

Բնակատեղիների նորոգում և սպասարկում

100

99.8

98.8

98.6

98.5

98.7

98.7

98.5

98.4

98.3

98.0

97.3

95.7

Նյութեր բնակարանի նորոգման և սպասարկման

100

99.8

98.8

98.6

98.4

98.6

98.6

98.4

98.3

98.2

97.9

97.2

95.6

Աղբի հավաքում

100

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

Գորգեր և հատակի ծածկեր

100

99.1

98.5

97.1

96.6

96.6

96.7

96.7

96.7

96.8

96.6

96.0

95.9

Կահույքի, տնային գործածության առարկաների

100

100.0

100.0

99.8

99.7

99.7

99.8

99.8

99.8

100.0

100.0

99.9

100.1

Անկողնու պարագաներ և սպիտակեղեն

100

99.8

99.5

99.4

99.3

99.1

98.9

98.7

98.2

98.2

98.3

98.1

97.3

Խոշոր կենցաղային սարքեր, էլեկտրական և ոչ էլեկտրական

100

99.6

99.4

97.6

99.0

98.3

98.4

97.7

97.5

97.6

97.6

97.7

96.6

Սառնարաններ, սառցարաններ և սառցախցեր

100

99.6

99.4

96.7

98.8

97.8

98.0

97.3

97.2

97.4

97.6

97.5

96.1

Լվացքի և սպասք լվանալու կենցաղային մեքենաներ

100

99.8

99.4

99.3

99.5

99.1

99.0

98.8

97.9

97.9

97.4

97.8

97.2

Փոշեկուլներ և այլ մաքրող սարքեր

100

98.3

98.8

96.5

94.0

94.2

94.4

93.2

92.9

92.8

93.6

95.9

95.4

Արդուկ

100

99.5

100.0

98.5

98.2

98.3

98.4

98.3

97.9

98.1

98.3

100.0

99.4

Կենցաղային և այգեգործական գործիքներ ու հարմարանքներ

100

100.1

99.1

98.5

98.6

98.7

98.9

99.0

99.0

98.9

99.0

98.9

98.7

Ձեռքի գործիքներ և տարբեր հարմարանքներ

100

100.1

98.8

98.1

98.3

98.4

98.6

98.7

98.7

98.6

98.7

98.7

98.4

Ձեռքի փոքր գործիքներ

100

100.0

98.4

98.0

98.3

98.5

98.6

98.7

98.3

98.1

97.9

97.8

97.7

Ստոմատոլոգիական ծառայություններ

100

100.0

100.6

100.4

100.6

100.6

100.6

100.6

100.6

100.6

100.6

100.6

100.6

Գործածված ավտոմեքենաների գնում

100

97.9

94.8

97.0

98.8

98.2

98.2

97.3

98.5

98.5

98.5

97.7

97.7

Հեծանիվներ

100

99.8

97.2

97.3

95.7

97.8

98.4

99.2

99.0

99.0

98.7

98.0

97.2

Անվադողեր

100

100.0

97.9

96.6

96.2

94.7

93.9

92.7

92.1

91.7

91.9

98.0

99.0

Պահեստամասեր անձնական փոխադրամիջոցների

100

100.1

100.1

99.4

99.4

99.4

100.1

99.9

99.9

99.9

99.9

99.6

99.6

Տեխնիկական սպասարկում և նորոգում անձնական փոխադրամիջոցների

100

100.0

99.9

100.0

100.0

99.5

99.2

99.1

97.5

97.4

97.5

97.7

97.9

Անձնական փոխադրամիջոցների հետ կապված այլ ծառայություններ

100

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

Վարորդական դասընթացներ, թեսթեր և վարորդական իրավունքի վկայականներ

100

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

Փոստային առաքումներ (նամակ)

100

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

Հեռախոսներ և հեռաֆաքսեր

100

98.3

97.9

97.1

96.9

96.5

96.3

96.0

96.7

96.3

95.9

96.3

94.8

Հեռախոսային և ֆաքսիմիլային սարքավորանք

100

98.3

97.9

97.1

96.9

96.5

96.3

96.0

96.7

96.3

95.9

96.3

94.8

Ֆիքսված հեռախոսային սարքավորանք

100

99.5

100.0

98.0

95.8

96.2

95.5

93.7

93.3

93.1

92.6

90.8

90.2

Շարժական հեռախոսային սարքավորանք

100

98.2

97.7

97.0

97.1

96.6

96.4

96.1

97.0

96.7

96.6

97.1

95.4

Հեռախոսային և ֆաքսիմիլային սարքավորանքի նորոգում

100

100.0

99.9

99.1

94.8

94.6

94.5

94.4

92.3

91.2

85.4

85.4

85.2

Բջջային կապի ծառայություններ

100

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

Համացանցին (ինտերնետին) միացման ծառայություններ

100

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

Ձայնատեսասարքավորանք, լուսանկարչական

սարքեր և տեղեկատվության մշակման համար

սարքավորանք

100

99.8

100.0

100.2

99.7

99.3

99.3

97.7

97.7

97.3

97.3

96.7

95.9

Ձայնի և պատկերների ընդունման, գրանցման ու

վերարտադրման սարքավորանք

100

99.7

100.0

100.4

99.6

99.3

97.7

95.1

94.4

93.8

93.8

92.5

91.3

Ձայնի և պատկերների ընդունման, գրանցման ու վերարտադրման սարքավորանք

100

99.7

100.0

100.5

99.6

99.3

97.6

94.9

94.1

93.4

93.5

92.2

90.9

Կինո-, լուսանկարչական արքավորանք և

օպտիկական սարքեր

100

98.5

97.6

98.2

95.8

96.2

96.0

94.9

94.9

94.8

94.9

94.6

93.8

Ձայնագրիչ պարագաներ

100

100.0

99.8

99.5

99.4

99.2

99.0

98.7

98.6

98.5

98.4

99.2

99.0

Կրիչներ ձայնագրված

100

100.0

100.0

99.6

99.4

99.1

98.9

98.4

98.4

98.3

98.2

98.2

98.0

Գեղարվեստական գրքեր

100

99.9

99.7

99.4

99.4

99.4

99.3

99.0

98.8

99.2

99.1

99.1

99.0

Ապահովագրություն

100

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

100

100

100

100

100

100

 

 

Որպես ամփոփում հարկ է նշել, որ հիմք ընդունելով վերոհիշյալ նկատառումները ԴԵՏԵԿՏՈՐԸ հերթական անգամ արձանագրում է, որ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի շուրջ հրապարակային ելույթներում բացարձակ կարեւորություն է տրվում առանձին վերցրած մեկ դատողությանը, որը կոնտեքստից դուրս արժեք չունի, բայց վերացական առումով տրամաբանական է թվում (այս դեպքում՝ 2.6% գնաճ է հաշվարկվել և վերջինս վերահսկելի է ԿԲ-ի քաղաքականության շրջանակներում), հանրության ուշադրությունը փորձ է արվում ուղղել դեպի դրա թվացյալ տրամաբանականությունը և ըստ այդմ, անտեսվում են բազմաթիվ հանգամանքներ, այլ փաստեր, որոնք, իրականում,  կարող են ամբողջապես զրոյացնել ներկայացվող դատողությունները։ 

 

 

Հ.Գ. Հոդվածը հրապարակելուց հետո պարզեցինք, որ վրիպակ ենք թույլ տվել, որի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը` տեքստն ուղղված է: Շնորհակալություն Աշոտ Խուրշուդյանին վրիպումը նկատելու համար:

 

[1]http://www.1in.am/2282793.html

[2]http://yerevan.today/all/social/15988/gnachy-goyakan-e-ory-nshanakum-e-gneri-ach-bayc-artur-javadyan

[3]http://armstat.am/am/?nid=82&id=1999

[4] http://armstat.am/am/?nid=82&id=1999

[5]Հաշվարկված է հեղինակի կողմից Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա՝ http://armstat.am/am/

[6]https://www.istat.it/en/files/2016/02/EN_Basket_2016.pdf?title=Consumer+price+basket+-+5+Feb+2016+-+Full+text.pdf

[7]http://armstat.am/am/?nid=82&id=1999