ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՃԻ ՇՈՒՐՋ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ապա Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունները՝ կապված երկրում աղքատության և թանկացումների հետ, հանրային լայն քննարկումների տեղիք են տվել։ Մասնավորապես՝ վերջիններս կարծիք են հայտնել, որ մի շարք ապրանքների թանկացումները չեն ազդում աղքատների վրա, քանի որ նրանք այդ ապրանքների սպառողը չեն։ Ի հավելումն, Խ․ Հարությունյանը նշել է․ «Աղքատ ընտանիքին, որը միայն կարտոֆիլ է օգտագործում, չի հետաքրքրում մսի թանկացումը, նա շարունակում է կարտոֆիլ օգտագործել»[1]։
ԱԺ պատգամավորների պնդումներում ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է որոշակի մանիպուլյացիոն տարրեր։ Մի կողմից, հնչեցնելով իրականությանը համապատասխանող հայտարարություն, թե միս չօգտագործող սպառողների համար դրա գնային փոփոխությունը ուղղակիորեն նշանակություն չունի, բայց մյուս կողմից, չշեշտելով դրա անուղղակի ազդեցությունը բնակչության եւ հատկապես նրա աղքատ խավի կենսամակարդակի վրա, ինչպես նաև, չխոսելով աղքատ խավի սպառողական զամբյուղի կառուցվածքից առհասարակ, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ մի շարք պարենային ապրանքների գների բարձրացումը բացասաբար չի ազդում աղքատ խավի վրա։
Մեր հիմնավորումները
Ըստ ազգային վիճակագրական ծառայության անցկացրած հարցման, 2016թ.-ին սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը կազմելէ 14.1%: Իսկ սպառողական ծախսերի գրեթե կեսը կազմում են սննդի վրա կատարված ծախսերը՝ 43.6%։ Գյուղաբնակ տնային տնտեսությունների համար ցուցանիշն ավելի բարձր է՝ 50.9%: Հայաստանում անցյալ տարի աղքատության մակարդակը կազմել է 29.8%, ծայրահեղ աղքատության՝ 2%, ինչը ենթադրում է, որ 2016թ․ 881 500 ՀՀ քաղաքացու ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 41 698 դրամից, իսկ 59 960 քաղաքացու ամսական սպառումը՝ 24 109 դրամից։ Հայտարարությունն ամբողջովին գնահատելու համար, դիտարկենք աղքատության առաջին և երկրորդ քվինտիլի (ըստ ծախսերի), ինչպես նաև մի շարք խոցելի խմբերի սպառողական զամբյուղի կառուցվածքը՝ ելնելով սպառման կարիքներից։ Մանրամասն ուսումնասիրության նպատակն է՝ ցույց տալ, որ․
ա․ պարենային զամբյուղի մի ապրանքատեսակի գնի բարձրացումը կարող է ներազդել զամբյուղում առկա մյուս ապրանքատեսակների գների վրա։ Եթե նույնիսկ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, սպառողը միս չի օգտագործում, այլ սպառում է միայն կարտոֆիլ, պետք է հաշվի առնել, որ կարտոֆիլ վաճառողը կարող է լինել մսի սպառող։ Եթե բարձրանում են կարտոֆիլ վաճառողի սպառողական ծախսերը համընդհանուր գնային բարձրացումների հետևանքով, նա ստիպված է լինում բարձրացնել նաև կարտոֆիլի գինը։ Այսինքն, մսի գնի բարձրացումը ազդում է կարտոֆիլ սպառողի վրա անուղղակիորեն․
բ․ ըստ ազգային վիճագրական ծառայության տվյալների, նույնիսկ սոցիալապես ամենախոցելի խմբերում շատ փոքր չափաբաժիններով, բայց օգտագործվում է թե՛ կարագ, թե՛ միս։
Աղյուսակ 1.Գնային փոփոխությունների ազդեցության գնահատում աղքատության 1-ին քվինտիլի[2] համար |
||||
Պարենային ապրանքա տեսակ |
Սննդամթերքի հիմնական տեսակների միջին ամսական սպառումը մեկ շնչի հաշվով |
Ամսական ծախսվող գումար, դրամ |
Սննդամթերքի հիմնական գների բարձրացում, % նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հանդեպ |
Ամսական ծախսվող գումարը գնային փոփոխություններից հետո, դրամ |
Հաց, հացամթերք |
9.88 կգ․ |
2540 |
+0.6% |
2555 |
Կարտոֆիլ |
2.88 կգ․ |
365 |
+13.6% |
415 |
Միրգ, հատապտւղներ |
1.95 կգ․ |
625 |
-5.2% |
595 |
Բուսական յուղ |
0.44 լ․ |
570 |
+5.4% |
600 |
Միս, մսամթերք |
1.08 կգ․ |
1120 |
+7.9% |
1210 |
Պանիր |
0.64 կգ․ |
1015 |
+4.6 % |
1060 |
Կաթ, մածուն, թթվասեր |
1.38 լ․ |
570 |
+2.7% |
585 |
Կարագ |
0.05 կգ․ |
155 |
+33.3% |
210 |
Ձու |
7.62 հատ |
535 |
-4.8% |
510 |
Ձուկ, ձկնեղեն |
0.08 կգ․ |
95 |
+24.7% |
120 |
Ընդհանուր |
|
7590 |
|
7860 |
Աղյուսակ 1-ում զետեղված են գնային փոփոխությունների ազդեցության գնահատականները աղքատության 1-ին քվինտիլի համար։ Աղքատության 1-ին քվինտիլում միջին ամսական եկամուտը կազմում է 13 900 դրամ, ծախսերը՝ 16 899 դրամ։ Ինչպես երևում է աղյուսակից, հիմնական պարենային ապրանքատեսակների գնային թանկացումների հետևանքով, սպառողական ծախսերը աղքատության 1-ին քվինտիլում աճել են 3.5%-ով:
Աղյուսակ 2.Գնային փոփոխությունների ազդեցության գնահատում աղքատության 2-րդ քվինտիլի համար |
||||
Պարենային ապրանքա տեսակ |
Սննդամթերքի հիմնական տեսակների միջին ամսական սպառումը մեկ շնչի հաշվով |
Ամսական ծախսվող գումար, դրամ |
Սննդամթերքի հիմնական գների բարձրացում, % նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հանդեպ |
Ամսական ծախսվող գումարը գնային փոփոխություններից հետո, դրամ |
Հաց, հացամթերք |
10.45 կգ․ |
2690 |
+0.6% |
2710 |
Կարտոֆիլ |
3.08 կգ․ |
390 |
+13.6% |
445 |
Միրգ, հատապտուղներ |
2.75 կգ․ |
880 |
-5.2% |
835 |
Բուսական յուղ |
0.51 լ․ |
660 |
+5.4% |
695 |
Միս, մսամթերք |
1.5 կգ․ |
1550 |
+7.9% |
1675 |
Պանիր |
0.77 կգ․ |
1220 |
+4.6 % |
1280 |
Կաթ, մածուն, թթվասեր |
1.63 լ․ |
675 |
+2.7% |
695 |
Կարագ |
0.09 կգ․ |
275 |
+33.3% |
370 |
Ձու |
9.55 հատ |
670 |
-4.8% |
640 |
Ձուկ, ձկնեղեն |
0.15 կգ․ |
180 |
+24.7% |
225 |
Ընդհանուր |
|
9190 |
|
9570 |
Աղյուսակ 2-ում զետեղված են գնային փոփոխությունների ազդեցության գնահատականները աղքատության 2-րդ քվինտիլի համար։ Աղքատության 2-րդ քվինտիլում միջին ամսական եկամուտը կազմում է 29 012 դրամ, ծախսերը՝ 26 077 դրամ։ Հիմնական պարենային ապրանքատեսակների գնային թանկացումների հետևանքով՝ սպառողական ծախսերը աղքատության 2-րդ քվինտիլում աճել են 4.1%-ով:
Աղյուսակ 3.Գնային փոփոխությունների ազդեցության գնահատում գործազուրկի գլխավորությամբ տնային տնտեսությունների համար |
||||
Պարենային ապրանքա տեսակ |
Սննդամթերքի հիմնական տեսակների միջին ամսական սպառումը մեկ շնչի հաշվով |
Ամսական ծախսվող գումար, դրամ |
Սննդամթերքի հիմնական գների բարձրացում, % նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հանդեպ |
Ամսական ծախսվող գումարը գնային փոփոխություններից հետո, դրամ |
Հաց, հացամթերք |
10.57 կգ․ |
2720 |
+0.6% |
2740 |
Կարտոֆիլ |
3.08 կգ․ |
385 |
+13.6% |
440 |
Միրգ, հատապտուղներ |
3.56 կգ․ |
1140 |
-5.2% |
1080 |
Բուսական յուղ |
0.51 լ․ |
660 |
+5.4% |
695 |
Միս, մսամթերք |
1.57 կգ․ |
1625 |
+7.9% |
1750 |
Պանիր |
0.66 կգ․ |
1045 |
+4.6 % |
1095 |
Կաթ, մածուն, թթվասեր |
1.51 լ․ |
625 |
+2.7% |
645 |
Կարագ |
0.11 կգ․ |
335 |
+33.3% |
450 |
Ձու |
9.84 հատ |
690 |
-4.8% |
655 |
Ձուկ, ձկնեղեն |
0.11 կգ․ |
130 |
+24.7% |
165 |
Ընդհանուր |
|
9355 |
|
9715 |
Հիմնական պարենային ապրանքատեսակների գնային թանկացումների հետևանքով՝ գործազուրկի գլխավորությամբ տնային տնտեսությունների համար սպառողական ծախսերն այստեղ աճել են ամսական 9355 դրամից մինչև 9715 դրամ, կամ՝ 3.8%-ով։ Նմանատիպ հետագիծ է նախանշվում նաև բազմանդամ տնային տնտեսությունների, կենսաթոշակառուներով տնային տնտեսությունների, երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսությունների համար։ Վերոհիշյալ համատեքստում, պետք է նաև ուսումնասիրել սննդամթերքի հիմնական տեսակների միջին ամսական սպառման ծավալների փոփոխությունը։
Աղյուսակ 4.Սննդամթերքի հիմնական տեսակների միջին ամսական սպառումը մեկ շնչի հաշվով, ըստ խոցելի խմբերի |
||||||||
|
Աղքատության 1-ին քվինտիլ, կգ/լ/հատ |
Աղքատության 2-րդ քվինտիլ, կգ/լ/հատ |
Գործազուրկի գլխավորությամբ տնային տնտեսություն կգ/լ/հատ |
Բազմանդամ տնային տնտեսություն, կգ/լ/հատ |
||||
2015 |
2016 |
2015 |
2016 |
2015 |
2016 |
2015 |
2016 |
|
Հաց, հացամթերք |
10.08 |
9.88․ |
10.77 |
10.45 |
10.96 |
10.57 |
10.29 |
9.97 |
Կարտոֆիլ |
3.26 |
2.88 |
3.32 |
3.08 |
3.24 |
3.08 |
3.07 |
2.70 |
Միրգ, հատապտուղներ |
2.20 |
1.95 |
3.06 |
2.75 |
3.92 |
3.56 |
3.04 |
2.82 |
Բուսական յուղ |
0.45 |
0.45 |
0.49 |
0.51 |
0.54 |
0.51 |
0.40 |
0.40 |
Միս, մսամթերք |
1.18 |
1.08 |
1.61 |
1.46 |
1.74 |
1.57 |
1.52 |
1.49 |
Պանիր |
0.62 |
0.64 |
0.77 |
0.77 |
0.71 |
0.66 |
0.71 |
0.71 |
Կաթ, մածուն, թթվասեր |
1.42 |
1.38 |
1.62 |
1.63 |
1.49 |
1.51 |
1.64 |
1.51 |
Կարագ |
0.05 |
0.05 |
0.10 |
0.09 |
0.12 |
0.11 |
0.09 |
0.08 |
Ձու |
7.50 |
7.62 |
9.52 |
9.55 |
9.95 |
9.84 |
8.65 |
8.22 |
Ձուկ, ձկնեղեն |
0.07 |
0.08 |
0.11 |
0.10 |
0.16 |
0.11 |
0.11 |
0.14 |
Աղյուսակ 4-ում բերված տվյալները մեզ թույլ են տալիս փաստել, որ գնային թանկացումների հետևանքով գրեթե յուրաքանչյուր ապրանքատեսակի սպառումը կրճատվել է։ Այսինքն, սա այն դեպքը չէ, որտեղ կարտոֆիլի սպառումը կրճատվել է, որովհետև մարդիկ ավելի լավ են սկսել ապրել և ավելացրել են մսի սպառումը։ Կարող ենք բացառել նաև այն տարբերակը, որ մսի, կարագի, կարտոֆիլի գնային բարձրացումների հետևանքով, սպառողն անցում է կատարել զամբյուղում առկա այլ՝ ավելի մատչելի ապրանքատեսակների սպառմանը, քանզի նկատվում է համընդհանուր սպառման ծավալների նվազեցում։ Այսպիսով, կարելի է փաստել, որ մի շարք ապրանքների թանկացումները զգալի ազդեցություն են ունեցել և ունենում աղքատության երկու քվինտիլների համար, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի համար՝ անկախ նրանից, վերջիններս հիմնականում սպառում են կարտոֆիլ, միս, թե՝ պանիր։
Որպես ամփոփում, հարկ է նշել, որ ԴԵՏԵԿՏՈՐԸ հերթական անգամ արձանագրում է, որ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի շուրջ իշխանությունները կիրառում են միեւնույն մանիպուլյացիոն հնարքը․ բացարձակ կարեւորություն է տրվում մի դատողության, որը համատեքստից դուրս որեւէ արժեք չունի, բայց վերացական առումով տրամաբանական է թվում (այս դեպքում՝ միս չուտողը չի առնում միս, ուստի՝ մսի գնի բարձրացումը չի կարող նրան վերաբերել)։ Հանրության ուշադրությունը փորձ է արվում ուղղել դեպի դրա թվացյալ տրամաբանականությունը եւ, ըստ այդմ, անտեսվում են բազմաթիվ հանգամանքներ, այլ փաստեր, որոնք, իրականում, կարող են ամբողջապես զրոյացնել ներկայացվող դատողությունները։
Հեղինակ՝ Հովսեփ Պատվականյան
[1] https://factor.am/28237.html
[2] Հինգ հավասար խմբերից մեկը, որոնց բաժանվում է բնակչությունը՝ ըստ արված ամսական ծախսերի բաշխման: