ԿՈՇՏՈՒԿ #2
Բաղադրություն
- Դուխով
- Փողի տպիչ
- Պաշտոնյաներ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ VS ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվար ամսին ԱԺ հարց ու պատասխանի, ապա նաև՝ մարտի 19-ի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմի հնարավոր կիրառմանը` որպես անցումային արդարության գործիքակազմի բաղադրիչ։
Բաղադրություն
- Էմոցիայի շահարկում
- Արդարադատությունը որպես վրեժխնդրություն ներկայացում
- Անվտանգության և արդարադատության հակադրում
- Ոչ ռելեվանտ զուգահեռների անցկացում

ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Օրեր առաջ հայաստանյան տեղեկատվական դաշտում ակտիվ քննարկում ծավալվեց ՀՀ-ի, իսկ ավելի կոնկրետ՝ հանրակրթական դպրոցների աշխարհիկության հարցի շուրջ: Քննարկման առիթ հանդիսացավ ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ մի միջադեպ, երբ նա Արարատի մարզի դպրոցներից մեկում հանդիպել էր հոգևորականի և դպրոցի տնօրենից ճշտել նրա՝ դպրոց այցելելու նպատակը: Այնուհետև լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Հարությունյանը հայտարարեց. «Խնդիրն էն է, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական դասերի համար, կազմակերպչական դասեր իրականացնելու համար, և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար»: Այնուհետև հավելեց, որ դպրոցներում կրոնական քարոզ իրականացնելն արգելված է Սահմանադրությամբ, և բոլոր քաղաքացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Որոշ հոգևորականներ միջադեպը մեկնաբանեցին որպես հարձակում Հայ առաքելական եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) դեմ և հանդես եկան պատասխան հայտարարություններով: Դետեկտորը դրանցից առանձնացրել է Տեր-Ղազար Պետրոսյանի տված հեռուստահարցազրույցը, որում նկատել է մանիպուլյատիվ և հակասահմանադրական թեզեր:
Բաղադրություն
- Պիտակավորում
- Էմոցիայի շահարկում
- Կեղծ պատճառահետևանքային կապ
- Հակասահմանադրական, հակաժողովրդավարական պնդումներ
- Իրավական հարցի տեղափոխում բարոյականության դաշտ