ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ
Օգոստոսի 8-ին Ազատություն ռադիոկայանը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը՝ սպառնալով նրանց ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել» և այլն։