
«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԻՄՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ քաղաքական-հասարակական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ ՀՀ-ում «անցումային արդարադատության» ինստիտուտը հնարավոր է միայն իր վերականգնողական-հատուցողական ասպեկտով և գործնականորեն անհնար՝ պատժողական արդարադատության ասպեկտով:
Բաղադրություն
- Անհիմն քննադատություն
- Սովորականից տարբերվող իրավիճակին ոչ տարբերակված մոտեցման ցուցաբերում

ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ԹԵԶԸ
ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի համատեքստում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները տարատեսակ առիթներով հայտարարում են, որ ՀՀԿ-ն ներկա իրավիճակում միակ ընդդիմությունն է, ապագա խորհրդարանի բազմակարծության երաշխավորը, իշխանության միակ նեցուկը ներքին ու արտաքին քաղաքականությունում։
Բաղադրություն
- Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
- Կեղծ պատճառահետևանքային կապ
- Կեղծ հակադրությունների ստեղծում ու շահագործում

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ
ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ ԼԳԲՏ համայնքին առնչվող թեման Հայաստանում պարբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում, ինչը երբեմն պայմանավորված է լինում օբյեկտիվ առիթներով, իսկ որոշ դեպքերում այն պարզապես շրջանառվում է քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով: ԼԳԲՏ հարցի քննարկումը չշրջանցեց նաև ԱԺ-ում վարչապետի ընտրությունները, և 2018 թ-ի հոկտեմբերի 24-ին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս ելույթի գլխավոր պնդումն այն էր, որ ԼԳԲՏ համայնքը վտանգ է ներկայացնում մեր պետականության համար, և անհրաժեշտ է վերջ տալ այդ «ազգակործան, պետականակործան գործընթացին»:
Բաղադրություն
- Պիտակների օգտագործում
- Հակագիտական պնդումներ
- Երկակի, ոչ միանշանակ հասկացվող արտահայտություններ
- Կոնֆլիկտի տարածման սպառնալիքի ստեղծում

ԷՅՖՈՐԻԱՅԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ նախկին իշխանությունների ճամբարի որոշ ներկայացուցիչներ շարունակում են ակտիվորեն շրջանառել այն թեզը, որ հասարակությունը գտնվում է էյֆորիայի մեջ: Նմանատիպ մտքեր են արտահայտում նաև որոշ մեկնաբաններ, որոնք, ըստ էության, ժամանակին ողջունել են թավշյա հեղափոխությունը, ինչը և նպաստում է այս թեզի առավել հանրայնացմանը: Էյֆորիայի թեզի կողմնակիցներից շատերը նշում են, որ նման մթնոլորտում ձևավորվում է ապագաղափարական, միակուսակցական համակարգ, ինչն անառողջ և դատապարտելի երևույթ է:
Բաղադրություն
- Կեղծ պատճառահետևանքային կապ
- Եզրույթների շփոթ և ոչ ճշգրիտ մեկնաբանում
- Անհիմն պնդում և ապատեղեկատվություն

«ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ» ՔՎԵԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ՎՏԱՆԳԸ
ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ որոշ հանրային և քաղաքական գործիչներ պնդում են, որ գործող Ընտրական օրենսգրքով սահմանված, այսպես կոչված՝ «ռեյտինգային» կարգով առաջադրված թեկնածուների ընտրությունը կատարվում է ոչ այնքան քաղաքական ծրագրի, որքան տարածքներում ճանաչվածութան, միջանձնային կապերի և ապաքաղաքական այլ բնույթի գործոնների հիման վրա: Ուստի՝ «ռեյտինգային» ցուցակներով ընտրությունների անցկացումը պատճառ է հանդիսանալու «կիսաքաղաքական» կամ, նույնիսկ, ապաքաղաքական Ազգային ժողովի ձևավորմանը, ինչպես դա տեղի էր ունենում նախկինում:
Բաղադրություն
- Կեղծ պատճառահետևանքային կապ
- Օրենսդրական դրույթի՝ ոչ ռելեվանտ դիտանկյունից վերլուծություն
- «Քաղաքականություն» հասկացության ոչ պատշաճ մեկնաբանում